ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը առայժմ չի պատրաստվում տեղափոխվել կառավարական ամառանոց, որովհետև կարծում է, որ դա հրատապ հարց չէ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` վկայակոչելով Նիկոյանի խոսքերը:
Թերթը նշում է, որ առաջիկայում, սակայն, մեծ է հավանականությունը, որ Նիկոյանը բնակության կտեղափոխվի այնտեղ:
Ազգային Ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ այդ պաշտոնը զբաղեցնելիս և ոչ էլ փոխվարչապետ եղած ժամանակ կառավարական ամառանոցում չի բնակվել: Այնտեղ չի ապրել նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: