Այսօր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում և նորվեգական Օսլոյում կկայանա Նոբելյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը, որը շնորհվում է 1901 թվականից: Ավանդաբար պարևատրման արարողությունը տեղի է ունենում Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: Դրամային պարգևը կազմում է 10 մլն շվեդական կրոն (մոը 1,5 մլն ԱՄՆ դոլար):
Նոբելյան մրցանակի 13 դափնեկիրներից 9-ը կստանան պատվավոր դիպլոմն ու Ալֆրեդ Նոբելի դիմանկարով մեդալը Ստոկհոլմում Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավի կողմից: Խաղաղության մրցանակը կտրվի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:
Նշենք, որ մայրաքաղաքային ոստիկանությունը նույնպես պատրաստվում է այս օրվան: Ստոկհոլմում միաժամանակ մի քանի ակցիաներ են տեղի ունենալու. «Դադարեցնել շվեդների հանդեպ թշնամանքը» կարգախոսով աջ ծայրահեղականների ջահերով երթը և մի քանի հակառասիստական խմբերի ակցիաներ: Իրավապահները փորձելու են թույլ չտալ այս երկու խմբերի միջև հնարավոր բախումը: