Երեկ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկն Ադրբեջանի հյուպատոսարանում կազմակերպված Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի մահվան տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ «19 տարի առաջ տեղի է ունեցել Խոջալուի ջարդը և դրան մասնակցել է Սերժ Սարգսյանը»: Այս մասին հաղորդում է թուրքական ntvmsnbc.com կայքը:
«Ամենամեծ ջարդերից մեկը տեղի է ունեցել Խոջալուի մոտ 19 տարի առաջ: Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ ջարդին», – իր ելույթում հայտարարել է Ջեմիլ Չիչեկը: