Դեկտեմբերի 12-ին, ժամը 18-ի սահմաններում, Վարդենիս-Ճամբարակ ճանապարհին «ԳԱԶ-31029» և «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով «ՎԱԶ-21013»-ի վարորդը՝ 23-ամյա Մհեր Դաշյանը, ուղևորներ` 22-ամյա Արթուր Դաշյանը, 37-ամյա Սուսաննա Ղուկասյանը և 43-ամյա Անդրանիկ Վանոյանը տեղում մահացել են, իսկ «ԳԱԶ-31029»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Կատարվում է քննություն: