Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.45-ի սահմաններում անհայտ անձը Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 1/Բ շենքի մոտ կրակ է արձակել այդ վայրում կայանված «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած անձանց ուղղությամբ և պատճառել վնասվածքներ:
«Միցուբիշի Պաջեռո»-ն՝ կրակոցների հետքերով, տարվել է ոստիկանության Վանաձորի բաժնի տուգանային հրապարակ: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը:
Նույն օրը ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանությանը տեղեկացրել են, որ ոտքերի հրազենային վերքերով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել վանաձորցի երեք տղամարդ՝ «Բեկոր» ՍՊԸ տնօրեն` 36-ամյա Արսեն Գ.-ն, 46-ամյա Մարտիրոս Ա.-ն և 43-ամյա Գարիկ Մ.-ն:
Կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: