Երեքշաբթի ամբոխի վրա նռնակներ նետած և մարդկանց վրա հրացանով կրակած բելգիական Լյեժ քաղաքի 33-ամյա բնակիչ Նորդին Ամրանին հանցագործությունից առաջ սիրո խոստովանություն է արել:
Պարզվել է, որ Ամրանին իր սիրեցյալի բանկային հաշվին որոշակի գումար է փոխանցել` փոխանցումն ուղեկցելով հետևյալ խոսքերով. «Ես սիրում եմ քեզ, իմ սեր: Հաջողություն»:
Ավելի վաղ տղամարդու տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել էր գազանաբար սպանված միջին տարիքի կնոջ դիակ, ում, ենթադրաբար, մահից առաջ բռնաբարել են:
Այսպիսով, հանցագործի զոհերի թիվը 5-ի է հասել: Եվս մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:
Ականատեսների խոսքով` սպառելով հրացանի ողջ պարունակությունը` Ամրանին հանել է ատրճանակը և ինքնասպան եղել: