Երեկ հրացանով զինված իտալացի տղամարդը Ֆլորենցիայի փողոցներից մեկում արձակած կրակոցների արդյունքում սպանել է երկու սենեգալցի վաճառողների և վիրավորել երեք այլ մարդկանց` ռասիստական դարդապատճառներից ելնելով: Այս գործողություններից հետո տղամարդն ինքնասպան է եղել, հայտնել է տեղի ոստիկանությունը:
Իտալացի պաշտոնյաները նշում են, որ հանցագործության հեղինակը 50-ամյա աջ ծայրահեղական Ջանլուկա Կասերին է, ով երեքշաբթի կեսօրին մեքենան կանգնեցրել է Դալմացիա հրապարակում, դուրս է եկել և սկսել կրակել անցորդների ուղղությամբ:
Նրանք գործողությունների հետևանքով երկու սենեգալցի մահացել է, ևս մեկը վիրավորվել:
Կրակոցներից հետո, նա հեռացել է մեքենայով և 2 ժամ անց հայտնվել է կենտրոնական Սան Լորենցո շուկայի մոտ:
Այստեղ նա վիրավորել է առևտուր իրականացնող ևս երկու աֆրիկացիների:
Հանցավոր գործողություններից հետո Կասերին նստել է սեփական մեքենան և ինքնասպան եղել` կրակելով կոկորդին: Նա Կազա Փաունդ աջերի խմբավորման անդամ էր: Ոստիկանության համոզմամբ, հանցագործությունները ռասիզմի հողի վրա են իրականացվել:
Այս դեպքերից հետո հետո 200 սենեգալցիներ Ֆլորենցիայում երթ են կազմակերպել` վանկարկելով «Ամոթ» և «Ռասիստներ»:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսի 25-ին նույնօրինակ գործողություններ էր իրականացրել նորվեգացի ահաբեկիչ, աջ ծայրահեղական Անդերս Բերինգ Բրեյվիկը` Ուտոյա կղզում անկանոն կրակ արձակելով ուսանողների ուղղությամբ` դրա հետևանքով 77 մարդու կյանք խլելով:
Բրեյվիկի նպատակը «երկիրը մահմեդականներից և իսլամիզացիայից փրկելն էր»: