Բարեգործական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովի ընթացքում ԼՂՀ ազատամարտիկների 15 ընտանիքների նվիրաբերել է հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ և սառնարաններ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կայքը հիշեցնում է, որ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ տարին անընդմեջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ բարեգործական առաքելությամբ ժամանում Ստեփանակերտ և բարեգործական ակցիաներ անցկացնում:
Հաջորդ բարեգործական այցը ՀՖՖ նախագահը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը կիրակացնեն դեկտեմբերի 16-ին` այցելելով Գավառ:
Նշենք, որ «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովի ավարտին գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը Ռուբեն Հայրապետյանին պարգևատրել է ԼՂՀ «Հայրենյաց պաշտպան» մեդալով, իսկ Հենրիխ Մխիթարյանին հանձնել է ԼՂՀ վարչապետի մեդալը: