«Ղարաբաղյան հակամարտության հարցում ես միշտ ժողովրդական դիվանագիտության կողմնակիցն եմ եղել: Այսօր այս հարցում շատ բան կարող է անել մշակույթը: Մենք հարգարժան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ արդեն հասկացել ենք դա: Չնայած այս հարցում Հայաստանի կողմից դիմադրությանը, կարծում եմ, որ այս գործը պետք չէ դադարեցնել: Չէ որ մեր ապագա սերունդները պետք է խաղաղ պայմաններում ապրեն»: Այս մասին Vesti.Az կայքի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, ներկայումս ԱՊ երկրների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը:
«Նախևառաջ, դա պետք է հասկանա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Ցավոք սրտի, մեր հասարակությունները դեռևս պատրաստ չեն համագոյակցության, բայց պայքարել է պետք: Արյունահեղությունը ոչ մի լավ բան չի բերի: Մեր երեխաներն են զոհվում: Եթե մենք կարող ենք որևէ բան անել, մենք դա պարտավոր ենք անել:
Եկենք անենք ամեն ինչ, այս մղձավանջին վերջ տալու համար: Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ հնարավոր ճանապարհը խաղաղության հաստատումն է հանուն բարգավաճող Ղարաբաղի, որտեղ բարեկամաբար կապրեն մեր ազգերը»,- ասել է Սմբատյանը: