Home / Հայաստան / Տան տանիքը չի փրկել ճանապարհից գլորված մեքենայի ուղևորներին

Տան տանիքը չի փրկել ճանապարհից գլորված մեքենայի ուղևորներին

Դեկտեմբերի 13-ին «ՈՒԱԶ-469»  մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մովսես գյուղում դուրս  է եկել ճանապարհի բանուկ մասից և 70 մետր գլորվելով՝ ընկել տներից մեկի տանիքին, հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Վարորդը և 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝  Երևանի բնակիչ, 63-ամյա Ռուբեն Թումանյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: