«Հայբուսակ« համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը դուրս կգա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, եթե վերջինս որոշի միանալ Հայ Ազգային Կոնգրեսին: Այս մասին Հարությունյանն ասել է «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում:
«Եթե իմ ընտրած քաղաքական ուժը դեմ գնա ներկա նախագահին` Սերժ Սարգսյանին, ապա ես առանց տատանվելու չեմ մնա այդ քաղաքական ուժի շարքերում, որը դեմ է իմ ընտրած ու ընտրվելիք նախագահին», – ասել է «Հայբուսակի» ռեկտորը:
Անահիտ Հարությունյանը չի ուրանում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն օգնել է, սակայն ինքը միայն Սերժ Սարգսյանին է պատկերացնում որպես երկրի ղեկավար: