Home / Հայաստան / Ոստիկանապետը խրախուսելու է «գործ տվողներին»

Ոստիկանապետը խրախուսելու է «գործ տվողներին»

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս կոչով դիմելու է ՀՀ քաղաքացիներին՝ նրանց խնդրելով աջակցել ոստիկաններին, գրում է «Ժողովուրդ» թորթը: Ըստ թերթի` քանի որ մինչ այս արված բոլոր կոչերը մնացել են անարձագանք, Գասպարյանը որոշել է քաղաքացիներին նյութական շահագրգռվածությամբ բերել համագործակցության դաշտ։ Այսուհետ բոլոր այն քաղաքացիները, որոնք կունենան տեսանյութեր հատկապես երթևեկության վերաբերյալ, որտեղ հստակ կերևան իրավախախտում կատարող մեքենայի համարանիշը, օրը և ժամը, կարող են այն ներկայացնել ոստիկանություն և դրա դիմաց ստանալ խրախուսական գումար։

«Այլ կերպ ասած՝ Վլադիմիր Գասպարյանը հայ հասարակության շրջանում լորիսներ է աճեցնում։ Ինչպես հայտնի է, «Արմենիա» հեռուստաընկերության «Երե1» նախագծում Լորիսն իր հեռադիտակի օգնությամբ բոլորի դեմ «գործ էր» տալիս ու աշխատավարձ ստանում», – գրում է «Ժողովուրդը»:

Լուսանկարը` http://media.photobucket.com-ից