Այսօր 07:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Մաշտոցի պողոտայում գտնվող «Գրանդ Քենդի» ընկերության սրճարան-խանութում (հայտնի է որպես Պոնչիկանոց):
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ապա հրշեջներին պահանջվել է գազածխապաշտպան օղակ, իսկ հետո ևս մեկ մարտական հաշվարկի կարիք է եղել:
Հրդեհը մեկուսացվել է մոտ մեկ ժամ անց` ժամը 08.01-ին, մարվել է 08.19-ին:
Պոնչիկանոցի խոհանոցում այրվել է գույք և սննդամթերք: Հրդեհի պատճառների մաիսն չի հաղորդվում:
Լուսանկարը` khachmeruk.com