Youtube կայքում տեսանյութ է հայտնվել. որը, իբր, ներկայացնում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մենախուցը: Հիշեցնենք, որ Տիմոշենկոն մեղավոր էր ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման մեջ և դատապարտվել 7 տարվա ազատազրկման:
Հետաքննության արդյունքների համաձայն, 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագիր կնքելիս Տիմոշենկոն, պաշտոնական դիրքը չարաշահելով, երկրին խոշոր 200 մլն դոլարի վնաս էր պատճառել: