Րոպեներ առաջ ավարտվեց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Այս փուլի հիմնական «աղը» իտալո-անգլիական հակամարտություններն են: Այսպես, «Միլանը» կմրցի «Արսենալի», իսկ «Նապոլին»` «Չելսիի» հետ: Եվս մեկ իտալական թիմ` «Ինտերը» կփորձի պայքարից դուրս թողնել Մարսելի «Օլիմպիկին»:
Մոսկվայի ԲԿՄԱ-ն ուժերը կչափի Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին» բաժին է հասել պորտուգալական «Բենֆիկան»:
Կատալոնյան «Բարսելոնան» կխաղա գերմանական «Բայերի» հետ: Մեկ այլ գերմանական ակումբ` «Բավարիան» ուժերը կչափի «Մանչեսթեր Յունայթեդին» պայքարից դուրս թողած շվեյցարական «Բազելի» հետ:
1/8 եզրափակիչի ամենաթույլ թիմը` Կիպրոսի ԱՊՈԵԼ-ը, մրցելու է Լիոնի «Օլիմպիկի» հետ:
Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 14/15-ին և 21-22-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 6/7-ին և 13/14-ին: