Ֆրանսիայի նախագահի նստավայրի չարտոնված ֆիլմեր և երաժշտություն է ներբեռնվել համացանցից: Ելիսեյան պալատում ինչ-որ մեկը 6 ֆայլ է ներբեռնել, այդ թվում «Ուզում եմ ինչպես դու», «Սանտա-Կլաուսի գաղտնի ծառայությունը» և «Ինչպես երկնաքեր գողանալ» «պիռատական» ֆիլմերը, ինչպես նաև The Beach Boys ամերիկյան ռոք խմբի ալբոմը, հայտնում է TorrentFreak կայքը:
Vesti.ru-ի փոխանցմամբ` այս տվյալները ստացվել են YouHaveDownloaded առցանց ծառայության շնորհիվ, որը վերջերս են գործարկել ռուսաստանցի ծրագրավորողները: