Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՀՀ կառաբարության նիստին հայտարարել է, որ գործադիրի որոշմամբ Ամանորի կապակցությամբ 116 հազար ընտանիքներին 3-ական շիշ ձեթ են տրամադրելու: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ տրամադրվելիք օգնությունը պարզապես ժամկետնանց է:
«Բանն այն է, որ սոցիալապես անապահով խավին տրվելու է ՌԴ կառավարության կողմից 2009 թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով Հայաստանին որպես հումանիտար օգնություն տրամադրած բուսական յուղը: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ձեթի համար պիտանելիության ժամկետ է սահմանվում առավելագույնը երկու տարին, արդեն կարելի է պատկերացնել, թե աղքատներին ինչ ամանորյա նվեր է հասնելու: Իսկ կատարվածը, մեղմ ասած, ծաղր է սոցիալապես անապահով և ամենախոցելի խմբի հանդեպ», – գրում է օրաթերթը: