ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր տանը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հաղորդում են Քոչարյանին մոտ կագնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները:
Օրաթերթի փոխանցմամբ, Քոչարյանն ասել է Սարգսյանին, որ ինքը խորհրդարանական ընտրություններին չի խառնվելու այն պայմանով, որ իշխող ՀՀԿ-ն «մաքուր» մեծամասնություն տանի։ Եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի «մաքուրով» խորհրդարանական մեծամասնություն ձևավորել ՀՀԿ-ի ուժերով, այդ դեպքում Քոչարյանը կվերադառնա մեծ քաղաքականություն՝ իր թեկնածությունն առաջադրելով ՀՀ նախագահի պաշտոնում։
Թերթը գրում է, որ Քոչարյանը նաև հորդորել է Սերժ Սարգսյանին պարտության դեպքում հրաժարական տալ։