«Տիգրան Մեծ» տպարանին հայաստանյան չինովնիկները մեծ պատվերներ են իջեցրել և չեն վճարել, գրում է «Հրապարակ» օրաթերթը` չնշելով չինովնիկների անունները:
Թերթը նշում է, որ նախատոնական շրջանում պաշտոնյաները շնորհավորական բացիկներ են ուղարկում, որոնք տպագրվում են տպարանում, և դրանց դիմաց մեծ պարտքեր են կուտակվել:
Օրաթերթի հետ զրույցում տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը նշել է, որ տպարանին 120 միլիոն դրամ են պարտք, բայց «դրանք ոչ թե պաշտոնյաների, այլ իմ շրջապատի համար եմ արել»:
«Եվ հետո պաշտոնյաներն ինչո՞ւ պիտի չվճարեն, պատվեր տալու դեպքում պետական բյուջեից հատկացում կանեն», – ասել է Մարկոսյանը: