18-ամյա հնդկուհի Ջիոտի Ագմեն տառապում է ժառանգական հիվանդությամբ` ախոնդրոպլազիայով, որը գաճաճության ձևերից մեկն է: Բժիշկների կարծիքով, նա այլևս չի աճի: 2009 թվականին Ագմեն ճանաչվել էր աշխարհի ամենափոքրիկ դեռահասը: Այժմ նա նաև չափահասների մեջ է ամենակարճլիկը: Ագմեի հասակն ընդամենը 62,8 սմ է, հայտնում է Daily Mail-ը:
«Ես երախտապարտ եմ ճակատագրին իմ այս փոքր հասակի համար: Չէ՞ որ, եթե ես այսքան փոքրիկ չլինեի, երբեք չէի կարողանա շրջագայել Եվրոպայում, Ճապոնիայում և աշխարհի այլ հիասքանչ վայրերում»,-ասել է ռեկորդակիրը:
Մինչ Ագմեն, աշխարհի ամենակարճահասակ կին էր համարվում Բրիջիտ Ջորդանը, նրա հասակը 70 սմ էր:
Իսկ մարդկության պատմության մեջ ամենակարճահասակ կին է համարվում Պոլին Մաստերսը (1876 –1895 թթ.):