Հյուսիսային Կորեայի բնակիչները սգում են 1994 թվականից երկիրը ղեկավարող Կիմ Չեն Իրի մահը: Պաշտոնական տվյալների համաձայն, նա մահացել է դեկտեմբերի 17-ին` տեղի ժամանակով 08:30-ին` իր հայտնի զրահապատ գնացքով երկրում իրականացվող տեսչական այցի ժամանակ:
Ինչպես հայտնել էր Հյուսիսային Կորեայի ազգային հեռուստաալիքը 69-ամյա Կիմ Չեն Իրը մահացել է «հոգեկան և ֆիզիկական գերհոգնածության պատճառով, որը պայմանավորված էր հանուն հայրենիքի տարվող աշխատանքներով»:
ԿԺԴՀ-ի ղեկավարի մարմինը տեղափոխել են Պխենյանում գտնվող Կիմուսանսկ հուշահամալիրի պալատ (Կիմ Իր Սենի դամբարան): Սգո արարողությունները երկրում սկսվել են դեկտեմբերի 17-ին և կշարունակվեն մինչ դեկտեմբերի 29-ը: Այս ընթացքում ԿԺԴՀ-ն չի ընդունի արտասահմանյան պատվիրակություններ, բացի դա արտասահմանցիներին չի թույլատրվելու մոտենալ հուղարկավորության արարողության վայրին: