Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ 20-ամյակին նվիրված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաև ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի գրասենյակը: