Դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հրավերով գյուղ է գնացել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և հանդիպում է ունեցել տեղի բնակիչների հետ: Բացի Օհանավանի բնակիչներից հանդիպմանը մասնակցել են նաև հարակից գյուղերի բնակիչներ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքական, սոցիալ-տնտեսական և համայնքային բնույթի տարբեր հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյնաը, Արման Մուսինյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Հարությունյանը և Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարներ: