Apple և Google ընկերությունները համակարգիչներ կստեղծեն, որոնք հնարավոր կլինի կրել մարմնի վրա: Ըստ The New York Times-ի` նման համակարգիչների դասին են պատկանում գաջեթները, որոնք ամրացվում են անմիջապես մարմնին և ունեն հաղորդակցման զարգացած հնարավորություն:
Apple-ը ցանկանում է ստեղծել iPod-ի նման սարք, որը կամրացվի մարդու ձեռքին: Մարդը կարող է կառավարել սարքը` ձայնային հրամաններ արձակելով, ճիշտ այնպես, ինչպես Siri ֆունկցիաներով iPhone 4S-ը:
Google ընկերությունը նույնպես հետաքրքրված է «կրիչ» համակարգիչների ստեղծմամբ: Այն ընտրել է այլ` ակնոցների տարբերակը, որոնք տեղեկությունները կվերարտադրեն ապակիներին փոխարինող թափանցիկ դիսփլեյի վրա: