«Բոլոր ձևաչափերում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բոլոր բանակցությունները խուլ փակուղում են հայտնվել: Այս պահին ինչ-որ բանակցություններ սկսելը վտանգավոր է, եթե մինչ դրանց սկիզբը այս կամ այն կողմը թարմ գաղափարներ և առաջարկներ չունենա` նախևառաջ Ադրբեջանն ու Ռուսաստանը: Բանակցային գործընթացի հայտնի արդարացումն առ այն, որ բանակցությունների գործընթացը իրենով իսկ դրական է, քանի որ այն կանխարգելում է պատերազմը, արդեն չի աշխատում: Ասեմ ավելին, դատարկ բանակցությունները, հանդիպումները հանուն հանդիպումների ինքնաբերաբար մոտեցնում և սադրում են պատերազմը»: Այս մասին vesti.az կայքի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական զարգացումների մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Նրա խոսքով` Ղարաբաղը վերադարձնելու համար Բաքուն այնպես պիտի անի, որպեսզի միջազգային հանրության աչքերում Ադրբեջանն ավելի դրական երևա, քան Հայաստանը. «Ցավոք սրտի, այս պահի այս երկու երկրներն էլ Արևմուտքի համար գրեթե նույնն են`ինչ-որ ծայրահեղ անհասկանալի և լղոզված բան», – նշել է քաղաքագետը: