Home / Հայաստան / Ռազմական ոստիկանության պետը կփոխվի. աղբյուր

Ռազմական ոստիկանության պետը կփոխվի. աղբյուր

Առաջիկայում պաշտոնից ազատվելու է Ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր նախորդ տարվա դեկտեմբերի 17-ից, երբ փոխարինեց պաշտպանության փոխնախարար նշանակված, այժմ` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, գրում է «Երկիր» օրաթերթը:

Թերթին աղբյուրների համաձայն, ՌՈ նոր պետի պաշտոնի հավակնորդների թվում շրջանառվում են Պաշտպանության նախարարության վերահսկիչ վարչության պետ Արմեն Սահակյանի, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի և ՀՀ գլխավոր դատախազության անվտանգության ապահովման վարչության պետ Հովիկ Վարդանյանի  անունները: «Երկիրը» նշում է, որ պաշտոնը զբաղեցնելու առավել մեծ շանսեր ունի Արմեն Սահակյանը: