Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ, ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանն ու փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանն արդեն 3 տարի է ինչ «լևի» գազ են օգտագործում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Այս տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել է «Հայռուսգազարդ» ընկերության Վարդենիսի բաժանմունքի ղեկավար Վարդան Բարսեղյանը: Նրա խոսքով` փոխքաղաքապետի տան հաշվիչի լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատված է գողության փաստը, իսկ քաղաքապետի մասով` հաշվիչը դեռ փորձագետների մոտ է:
Թերթը նշում է, որ գողության փաստը բացահայտած Վարդան Բարսեղյանը Վարդենիսի նախկին քաղաքապետն է, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Ստեփան Բարսեղյանի եղբայրը: