Դեկտեմբերի 20-ին ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Ավազան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը հարմարեցված բանալիով դուռը բացելով՝ իրենց գյուղում գտնվող խանութ-կրպակից գողացել են 4.000 դրամ, տեսաձայնագրիչ, տեսախցիկ, սննդամթերք և կենցաղային ապրանքներ:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նախկինում դատապարտված 28-ամյա մի տղամարդ, որը բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը մասամբ առգրավված է, հայտնում են ոստիկանությունից: