ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե Սարգսյանը «ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահ Կիմ Իլ Սունգին` Կորեայի աշխատավորական կուսակցության Գերագույն քարտուղար, ԿԺԴՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, Կորեայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ»: Այս մասին հիշեցնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` նշելով, որ Կիմ Իլ Սունգը, ում հասցեագրվել է ցավակցական նամակը, Կիմ Չեն Իրի հայրն է, նույն ինքը` Կիմ Իր Սենը` Հյուսիսային Կորեայի հիմնադիրը, որը մահացել է 1994 թվականի հուլիսի 8-ին:
Թերթը պարզաբանում է, որ Կիմ Իր Սեն նրան անվանում են հետխորհրդային տարածքում, Կիմ Իլ Սունգ` Եվրոպայում և ԱՄՆ-ում:
«Ստացվում է այսինքն, որ Սերժ Սարգսյանը Կիմ Չեն Իրի մահվան կապակցությւամբ ցավակցել է հանգուցյալի հանգուցյալ հորը», – եզրակացնում է օրաթերթը: