Դեկտեմբերի 19-ին Մասիս քաղաքից Երևանի Ներքին Չարբախ թաղամաս տանող ճանապարհին` կամրջի մոտ, կնոջ դիակ էր հայտնաբերվել:
Դիակը հոշոտված էր կենդանիների կողմից:
Պարզվել է, որ մահացած կինը դեկտեմբերի 9-ից որպես անհայտ կորած փնտրվող, Այնթապ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Օֆիկ Կարապետյանն է, հայտնում են Ոստիկանությունից: