Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Ժամանակակից Դա Վինչին տոստերով ուտելի կտավներ է ստեղծում

ՖՈՏՈՇԱՐՔ. Ժամանակակից Դա Վինչին տոստերով ուտելի կտավներ է ստեղծում

Հարավային Ուելսի բնակիչ, 21-ամյա երիտասարդ արվեստագետ Նաթան Ուիբերնի հռչակը շարունակում է տարածում գտնել շնորհիվ իր «համեղ և ուտելի կտավների»:

Ժամանակակից Դա Վինչին որպես կտավ և վրձին օգտագործում է տոստեր, բրիտանական «մարմիթ» ուտեստը և սովորական խոհանոցային դանակը, գրում է Daily Mail-ը:

Նրա վերջին աշխատանքը Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին պատրաստված Քրիստոսի ծննդյան տեսարանն է: Երիտասարդի միակ «դժբախտությունը» կայանում է նրանում, որ նա հոգնել է «մարմիթ» ուտելուց, քանի որ աշխատելիս անընդհատ դրանով է սնվում:

Քրիստոսի ծնունդը

Նշենք, որ սկզբում նա նկարում էր կետչուպով և հալեցված շոկոլադով: Նաթանը պատրաստել է Դևիդ Բեքհեմի, Էմի Ուայնհաուզի և այլ բրիտանացի աստղերի դիմանկարները:

Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը

Բրիտանացի երգչուհի Էմմի Ուայնհաուզ

Երգչուհի Լեդի Գագա