Home / Հայաստան / Հրդեհի հետևանքով Սյունիքում 60 քմ բուսածածկ տարածք է այրվել

Հրդեհի հետևանքով Սյունիքում 60 քմ բուսածածկ տարածք է այրվել

Գորիս-Կապան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին հարակից անտառապատ տարածքում այսօր ուժեղ հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ` հրդեհի մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր մեկնած հրշեջները մեկուսացրել  ու այնուհետև մարել են հրդեհը, որի հետևանքով այրվել է 60 քմ բուսածածկ տարածք: