Սոչիի բնակիչ Աննա Սիմոնենկոյին մեկ տարվա և 9 ամսվա ազատազրկման են դատապարտել Одноклассники սոցիալական ցանցի միջոցով ինքնասպանության հասցնելու համար, հայտնում է Lenta.ru-ն:
Հետաքննությամբ հաստատվել է, որ 31-ամյա Սիմոնենկոն գրանցվել է Odnoklassniki կայքում տարբեր կեղծանուններով, որպեսզի վրեժ լուծի իրեն լքած սիրեկանից, ով նոր էր վերադարձել բանակից: Նա սոցցանում տղայի, ինչպես նաև նրա ծանոթների էջերին հաղորդագրություն է թողել այն մասին, որ երիտասարդը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի: Արդյունքում տղան որոշել էր, որ իրեն «պատվազուրկ են արել և որ ինքը պետք է ինքնասպան լինի»: Այս մասին նա բազմիցս ասել է իր մտերիմներին: 2010 թվականի մարտի 21-ին նա իրականացրել է իր մտադրությունը` կախվելու միջոցով ինքնասպան լինելով:
Հետաքննությունը ցույց է տվել նաև, որ նախկինում Սիմոնենկոն մարմնավաճառությամբ է զբաղվել: Տղան կապվել է նրա հետ, երբ 16 տարեկան էր: 2007 թվականին նա բանակ էր զորակոչվել: Վերադառնալով բանակից` տղան հայտնաբերել էր, որ իր սիրուհին երեխայի է սպասում: Նա հայտարարել էր, որ տղան իր երեխայի հայրն է հանդիսանում: Սակայն երիտասարդը նշել էր, որ նախևառաջ մեկ տարի բանակում է եղել, բացի դա ինքն ամուլ է: Արդյունքում զույգը բաժանվել էր: