ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը, վերջերս պաշտոն է ստացել, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Հայկը Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում ավագ տեսուչ է աշխատում:
«Պարզվել է, որ Սերժ Սարգսյանի եղբորորդուն քաղաքապետարանի այդ վարչություն են գործուղել հատուկ նպատակով. վերջինիս է վերապահված օլիգարխների և քրեական տարրերի կողմից ապօրինի զավթումների դեմ պայքարը: Երևանի քաղաքապետարանի մեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ երբ Երևանի քաղաքապետարանի մյուս աշխատակիցները `անկախ պաշտոնական դիրքից, չեն կարողանում ազդել ապօրինի հող զավթողների վրա, Հայկին են ուղարկում, որպեսզի «դիմակայի» օլիգարխներին», – գրում է օրաթերթը: