Home / Հայաստան / Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը Սարկոզիի հայաստանյան այցի շարունակությունն էր

Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը Սարկոզիի հայաստանյան այցի շարունակությունն էր

Հայաստանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գիզնելը «Երկիր» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարած այցի տրամաբանական շարունակությունն է։

«Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը լրացնում է 10 տարի առաջ Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման փաստը։ Եվ հարկ է նշել, որ օրինագծի ընդունումը միտված է առհասարակ մարդկության դեմ իրագործած ողջ ոճիրները պատժելուն», – նշել է Իզաբել Գիզնելը։

Թե որքանով օրինագծի ընդունումից հետո կլարվեն ֆրանս-թուրքական հարաբերությունները, ֆրանսիացի գործիչը չի ցանկացել կանխագուշակել։

«Ապագան ցույց կտա», – նշել է նա և հիշեցրել, որ օրինագիծը դեռ պետք է հաստատվի Սենատում։