ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչյովը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին հրաժարական ներկայացնելու խորհուրդ տալ չի կարող, կարծում է կառավարության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ըստ էության, հսկայական երկիրը կործանած նախկին ղեկավարը առաջարկում է հրաժարական տալ մի մարդու, ով կարողացել է նույնանման ճակատագրից փրկել Ռուսաստանին», – հայտարարել է:
Ավելի վաղ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Միխայիլ Գորբաչյովը կոչ էր արել Վլադիմիր Պուտինին հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցելուց:
«Ընդհանրապես, ես խորհուրդ կտայի Վլադիմիր Վլադիմիրովիչին հիմա հեռանալ: Երեք ժամկետ ստացվեց: Երկու ժամկետ որպես նախագահ, մեկը` վարչապետ, երեք ժամկետ եղավ, բավարար է: Որովհետև շուրջ բոլորը շրջանակներ, կլաններ են ստեղծվում,», – պարզաբանել է Խորհրդային Միության նախկին ղեկավարը;
Պատասխանելով այն հարցին` արդյոք հավատում է, որ Պուտինը ինքնակամ կհանձնի իշխանությունը, Գորբաչյովը ասել է. «Իսկ այդտեղ ի՞նչ վախենալու բան կա»: