Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով՝ Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը 2011թ. դեկտեմբերի 31-ին երկարացվել և աշխատանքի ավարտը սահմանվել է 2012թ. հունվարի 1-ի ժամը 200 -ը:
2012թ. հունվարի 1-ից մինչև 8-ը ներառյալ՝ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքի ավարտը սահմանվել է ժամը 24 00-ը:
2012թ. հունվարի 9-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի ամենօրյա գրաֆիկով:
Քաղաքապետի նույն կարգադրությամբ 2011թ. դեկտեմբերի 30-ի ժամը 1800-ից մինչև 2012թ. հունվարի 9-ի ժամը 900-ը՝ ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններում սահմանվել է հերթապահություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: