Այսօր ժամը 01:00-ի սահմաններում Էջմիածին–Արմավիր մայրուղու 4-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, որի հետևանքով մահացել է 20-ամյա Նարեկ Ավետիսյանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, նա եղել է «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայում, որը դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի պատնեշին:
Մեքենայի ևս մեկ ուղևոր 22-ամյա Կարեն Ավետիսյանը և վարորդ 22-ամյա Արման Սաֆարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր: