Հաջորդ ամառ զբոսաշրջիկները կկարողանան մոտ երկուսուկես մղոն ընկղմվել Ատլանտյան օվկիանոսի մեջ տեսնելու համար 1912 թվականին խորտակված Տիտանիկ նավի վերջին հանգրվանը:
Օվկիանոսի հատակին անցկացվելիք արշավների ընթացքում մոտ 80 մարդ կկարողանա հայտնվել «Տիտանիկի» վրա դրա խորտակման 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ի դեպ, ընդամենը երկու այցելուներ կարող են միաժամանակ իջնել նավի վրա: Նրանցից երկու ժամ կպակհանջվի սուզվելու համար: Նշենք, որ Տիտանիկի խորտակման վայրը հայտնաբերվել է 1985 թվականին:
39,000 ֆունտ արժողությամբ ճամփորդությունը, սակայն, հակասություններ է ծնում, քանի որ Տիտանիկի խորտակման վայրը նաև 1517 մարդկանց մահվան վայրն է, ովքեր զոհվել են 1912 թվականի ապրիլի 14-ին: