Այսօր` ժամը 15:11-ին, Արթիկ քաղաքից 16 կմ դեպի Հյուսիս-Արևելք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարաժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է «ՍՊԱԾ» ՊՈԱԿ-ի պետ Արամ Ջավադյանը:
«Սա սովորական ֆոնային երևույթ է՝ Հայաստանին բնորոշ երկրաշարժ է, պարզապես մակերեսային է եղել, այդ իսկ պատճառով էլ զգացվել է Արթիկում: Հազվադեպ է լինում, որ նման երկրաշարժերը զգացվեն բնակչության կողմից»,-ասել է նա:
Ջավադյանի խոսքով՝ մայրաքաղաքում երկրաշարժ չի զգացվել: