Սան Դիեգոյում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժները աշխարհում առաջին անգամ պորտի միջով լեղապարկի վիրահատություն են անցկացրել Դա Վինչի վիրահատական համակարգի օգնությամբ, որի կիրառումը հաստատվել է սննդի և դեղամիջոցների որակի վերահսկման վարչության կողմից:
Նվազագույն միջամտությամբ վիրահատությունների բաժանմունքի ղեկավար Սանտյագո Հորգանի խոսքով` օրգանը հեռացվել է 1 ժամվա ընթացքում մեկ ներարկման միջոցով: Վիրահատությունից 5 ժամ անց հիվանդը հայտնել է, որ գրեթե ցավ չի զգում, և կարողացել է ինքնուրույն լքել հիվանադանոցը: