Դեկտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղի սկզբնամասում երկաթուղային ուղեգծերից դուրս է եկել բենզինով բեռնված երեք ցիստեռն, որոնք պատկանում են «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերությանը:
«Հարավ-Կովկասյան երկաթուղի»-ի տնօրինությունից ԱԻՆ հաղորդեցին, որ նախատեսվում են բենզինի վերամղման աշխատանքներ. անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ընթացքում հաղորդում ստացվեց, որ բռնկվել է բենզատար ավտոմեքենայի առջևում գտնվող շարժիչի խլացուցիչը: