ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին` դեսպանի պաշտոնում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում՝ վստահություն հայտնելով, որ նա այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը: