Home / Հայաստան / Երևանում կրպակ է այրվել

Երևանում կրպակ է այրվել

Դեկտեմբերի 29-ին` ժամը 02.08-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 11 շենքին հարակից այրվում է կրպակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.20-ին, մարվել`02.25-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա.Երեմյանին պատկանող բանջարեղենի կրպակը` 25 քմ մակերեսով: