Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ մայրաքաղաքի անհատական ջեռուցման համակարգ չունեցող թվով 20 դպրոցների 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև 2012 թվականի հունվարի 20-ը , իսկ 1-ին և 2-րդ դասարանցիներինը՝ մինչև փետրվարի 3-ը ներառյալ։ Վերոնշյալ 20 դպրոցներն են` 15, 23, 25, 40, 72, 81, 31, 34, 66, 144, 133, 134, 157, 163, 102, 107, 108, 120, 146 համարների և Արաբկիրի կույրերի հատուկ դպրոց:
Նույն կարգադրությամբ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում 2-րդ կիսամյակի դասերը 1-ին և 2-րդ դասարաններում կսկսվեն հունվարի 23-ին, իսկ 3-12-րդ դասարաններում՝ այսօրվանից։