Լեհաստանի ռազմական դատախազության հրամանատարն ինքնասպանության փորձ է կատարել հենց իր մամլո ասուլիսի ժամանակ: Նա կրակել է իր գլխին Սմոլենսկում տեղի ունեցած աղետի հետաքննության ընթացքին նվիրված ասուլիսից հետո: Ինչպես նշում է TVP-ն, իր զգացմունքային ելույթից հետո Միկոլայ Պշիբիլը 5 րոպե ընդմիջում է խնդրել հանգստանալու համար, իսկ երբ լրագրողները դուրս են եկել սրահից, խուլ կրակոց են լսել: Կրկին վերադառնալով ասուլիսի սրահ` լրագրողները հայտնաբերել են հրամանատարին արյան մեջ պառկած: Հրամանատարը հիվանդանոց է տեղափոխվել:
Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու Ту-154 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Սմոլենսկի hատվածում 2010 թվականի ապրիլի 10-ին: Բացի Լեխ Կաչինսկուց ինքնաթիռում էին գտնվում նաև նրա կինը և երկրի ղեկավարության մի մասը: Ինքնաթիռի կործանման հետևանքով 96 մարդ էր զոհվել: