Հոկտեմբերի 15-ին «Կոնգրես» հյուրանոցում Հարություն Առաքելյանն իր բաժին ՀՌԱԿ-ի հերթական արտահերթ համագումարն էր արել, սակայն մինչ օրս չի վճարել դահլիճի վարձակալության գումարը (100 000 դրամ), հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով` «Կոնգրես» հյուրանոցի տնօրինությունը պատրաստվում Է դատի տալ Առաքելյանին և պահանջել գումարը: Առաքելյանը, այս պատմությունից խրատված, 20-րդ արտահերթ համագումարը, որն անցկացրել Է նոյեմբերի 20-ին, հրավիրել Է հենց իր տան «մեծ դահլիճում», այսինքն՝ հյուրասենյակում` արդարադատության նախարարություն ներկայացնելով նախորդ համագումարի պատվիրակների քանակից 6 անգամ պակաս պատվիրակի մասնակցություն:
Լուսանկարը` visitarm.com-ից