Home / Հայաստան / Բիշարյանը գլխավորելու է ՕԵԿ-ի նախընտրական շտաբը

Բիշարյանը գլխավորելու է ՕԵԿ-ի նախընտրական շտաբը

Այս տարվա մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության շտաբը կղեկավարի Հեղինե Բիշարյանը, ով կուսակցության փոխնախագահն է և ԱԺ խմբակցության ղեկավարը: Այս մասին «Երկիր» օրաթերթի հետ զրույցում ասել է ինքը` Բիշարյանը:

Նա նշել է, որ տվյալ որոշումը կայացվել է անցած տարվա դեկտեմբերին կայացած կուսակցության քաղաքական խորհրդի ժողովի ժամանակ:

Թերթը հիշեցնում է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ի շտաբը դարձյալ գլխավորել է Հեղինե Բիշարյանը: