Մոսկվայի Ներքին գործերի համալսարանի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու 30-ամյա Անդրեյ Տերզիդին ինքնասպան է եղել ուսումնական հաստատության շենքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Մարմինը հայտնաբերվել է ուսումնական հաստատության չորրորդ հարկի պատշգամբում:
Նախնական տվյալների համաձայն` դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը: Նա ինքնասպան է եղել գոտուց կախվելու միջոցով և գրեթե մեկ օր կախված է մնացել այդ վիճակում, քանի որ ուսումնական հաստատությունը մինչ հունվարի 15-ը չի գործում:
Գործակալության աղբյուրների համաձայն, դասախոսը, սակայն, գալիս էր համալսարան գիտական ատենախոսության վրա աշխատելու նպատակով:
Նույն աղբյուրը հայտնել է, որ նա, հավանաբար, ինքնասպան է եղել գիտական աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով: