Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Նշված պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, ով մինչ այդ զբաղեցրել է ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Մուրադխանյանը տեղյակ չի եղել իր պաշտոնանկության մասին. նա այդ մասին տեղեկացել է ծանոթների հեռախոսազանգերից հետո: